Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն
ասել է
, որ պատվաստանյութերի գրանցման պորտալը բացվել է նրանց համար, ովքեր
ցանկանում են Սինոֆարմ- ի երկրորդ ներարկումը կատարել առաջինից հետո
21-րդ օրը:
Նրանց համար, ովքեր ցանկանում են պատվաստանյութի երկրորդ դեղաչափով
պատվաստվել 21-ից 28 օրվա ընթացքում, ամրագրման պատուհանը կբացվի
մայիսի 20-ին։
«2 պատվաստանյութի միջակայքը 21-ից 28 օր է, բայց չի բացառվում, որ
ինչ-ինչ պայմանների պատճառով մարդը 21-28 օրվա ընթացքում չի կարողանա
ստանալ երկրորդ դոզան, պետությունն ամեն ինչ անելու է
համապատասխանաբար երկրորդ դոզան ստանալու համար: Երեկ ՝ ժամը 20:
00-ին, սկսվել է երկրորդ դոզայի գրանցումը, որը վերաբերում է այն
անձանց, ովքեր պատվաստվել են մայիսի 4-ին առաջին դեղաչափով և
ցանկանում են կրկին պատվաստվել ուղիղ 21-րդ օրը:
Երեկ ՝ մայիսի 12-ին, ժամը 20: 00-ին սկսվել է «Սինոֆարմ» -ի երկրորդ
դեղաչափի գրանցումը, սակայն մի քանի ժամ շարունակ քաղաքացիները չեն
կարողացել գրանցվել:
13․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան