Պատվաստումների նորացված արձանագրության համաձայն,
mRNA պատվաստանյութով պատվաստումը հասանելի կլինի 16 տարեկանից: Այս
փուլում առկա պատվաստանյութերից ` նմանը Վրաստանում Pfizer-ի
արտադրության պատվաստանյութն է։
Արձանագրության համաձայն, պատվաստումների ընթացքը բաղկացած է 2
փուլից, իսկ պատվաստումների միջակայքը առնվազն 21 օր է:
Փոփոխության մասին հուլիսի 14-ին հայտարարել է Հիվանդությունների
վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Դրանից հետո
Գամկրելիձեն ասել է , որ պատվաստանյութերի հաջորդ խմբաքանակի գալուց
հետո 16 տարեկանից բարձր կարող են պատվաստվել Pfizer- ով:
22․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան