Դանիայում բնակչության 80% -ը պատվաստվել է, և բոլոր սահմանափակումները հանվել են

Դանիան ԵՄ առաջին երկիրն է, որտեղ բոլոր սահմանափակումները հանվել են


Այսօրվանից զանգվածային միջոցառումների մասնակիցներից այլևս չի պահանջվի պատվաստման վկայական: Նաև վերացվել է դիմակ կրելու պարտականությունը:
Վեցամսյա ընդմիջումից հետո Դանիայում բացվել են նաեւ գիշերային ակումբներ:
Դանիայի կառավարությունը որոշել է վերացնել սահմանափակումները 12 տարեկանից բարձր քաղաքացիների ավելի քան 80 տոկոսի պատվաստումից հետո:
Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի 340,000 դեպք: 2,500 մարդ մահացել է:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
10.09.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google