Հանրապետական հիվանդանոցում կորոնավիրուսից 20-ամյա տղա է մահացել

Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցում կորոնավիրուսից

մահացել է 20-ամյա մի տղա: Այս փուլում կլինիկայում այլ մանրամասների մասին չեն խոսում։
«Ռուսթավի 2» -ի տեղեկատվությամբ ՝ երիտասարդ մարզիկը 12 օր բուժվել է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, սակայն բժիշկների փորձերն ապարդյուն էին:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 48 հիվանդ:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
13.09.2021


 

Print