Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3221 նոր դեպք, բուժվել է 2990 մարդ

Վրաստանում կորոնավիրուսի 3221 նոր դեպք է հայտնաբերվել:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:
Երկրում վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 2990 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 54 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում իրականացվել է 26 125 թեստավորում:
Կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են ՝ 7.58% ՝ վերջին 14 օրվա համար, 7.44% ՝ վերջին յոթ օրվա ընթացքում:
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 585 036 դեպք, որից 548 951 -ն ՝ ապաքինվել, 8 287 -ը ՝ մահացել են:
Նախօրեին ՝ սեպտեմբերի 13 -ին, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 946 դեպք, բուժվել է է 4351 մարդ, մահացել ՝ 48 -ը:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
14.09.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google