Մառնեուլիի մանկապարտեզներում տեղերի անբավարարության պատճառով լրացուցիչ ցուցակում ներառված է մոտ 200 երեխա

Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում անբավարար տեղերի պատճառով մինչև 200 երեխա պահուստային ցուցակում է:

Քաղաքապետարանում գործում է ընդհանուր առմամբ 14 մանկապարտեզ: Նրանցից 2 -ը վերականգնման փուլում են: Ըստ մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովի, ընդհանուր առմամբ խնամատար հաստատություններում գրանցվել է ավելի քան 2000 երեխա, չնայած նրանցից ոմանք ավելացվել են ցանկին:

«Մառնեուլիի մանկապարտեզներում գրանցվել է ավելի քան 2000 երեխա, բայց մոտ 1800 երեխա կհաճախի մանկապարտեզներ», - ասել է Զաուր Քարամովը:
Պահուստային ցուցակում ընդգրկված երեխաները հնարավորություն կունենան հաճախել մանկապարտեզ միայն թափուր տեղերի հաշվին:

2021-2022 ուսումնական տարին պետք է սկսվեր սեպտեմբերի 15-ին, սակայն երկրում ծանր համաճարակաբանական իրավիճակի պատճառով հետաձգվել է մինչև հոկտեմբերի 4-ը: Սա վերաբերում է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական պանկապարտեզներին: Համապատասխան որոշումն ընդունել է Վրաստանի կառավարության համակարգող խորհուրդը:

Հատկանշական է, որ մայրաքաղաքի քաղաքապետի որոշմամբ, քանի դեռ մանկապարտեզային միջավայրում չի վերսկսվել դաստիարակության գործընթացը, հասանելիք սնունդը կբաժանվի երեխաներին: Երեխաների ծնողներն արդեն կարող են մանկապարտեզներից ստանալ ընդհանուր առմամբ տասը հիմնական սննդամթերք:

Նման նախաձեռնությունը չի վերաբերում Մառնեուլիին: Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը «Ռադիո Մառնեուլի»-ին տված հարցազրույցում ասել է, որ սնունդ արդեն գնված է, բայց մանկապարտեզներում բաշխումը կսկսվի երեխաների դասարան վերադառնալուց հետո:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
20.09.2021



 

Print E-mail
FaceBook Twitter Google