Մառնեուլիում պատվաստման մարաթոնի շրջանակներում պատվաստվել է մոտ 200 մարդ
Մառնեուլիում պատվաստումների մարաթոնի արդյունքում մոտ 200 մարդ
պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ «Ռադիո «Մառնեուլին» Մառնեուլիի
քաղաքապետարանում հայտնել են, որ նոյեմբերի 20-ին պատվաստումների
խթանման քարոզարշավի ընթացքում պատվաստվել է մոտ 200 մարդ:
Յուրաքանչյուր ոք կարող էր ներգրավվել Վրաստանի կառավարության
կազմակերպած պատվաստման մարաթոնին և ստանալ ցանկալի պատվաստանյութը,
իսկ կազմակերպիչները տարբեր նվերներ էին տալիս առաջին չափաբաժնով
պատվաստվողներին։
«Այսօր Մառնեուլիի մունիցիպալիտետում պատվաստումների խթանման
միջոցառում է անցկացվում: Տեղացիները կարող են պատվաստվել տեղում և
շատ հետաքրքիր նվերներ են պատրաստվել առաջին անգամ պատվաստվող
բնակիչների համար։ Սրանք տարբեր ֆիրմային գույքագրում են, կան նաև
նվեր քարտեր։ Սա խրախուսում է պատվաստման գործընթացը»,- նոյեմբերի
20-ին մեզ ասաց Մառնեուլիի մշակութային կենտրոնի տնօրեն Նատո
Շավիշվիլին։
Պատվաստման գործընթացին զուգահեռ Մառնեուլիի քաղաքապետարանի դիմաց
տեղի է ունեցել երաժշտական համերգ։ Միջոցառումը բացել են մանկական
անիմացիոն ֆիլմերի հերոսները և շրջիկ երաժշտական նվագախումբը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
{{AUDIO}}