Դեկտեմբերի մեկից ռեստորանների ժամայն սահմանափակումները հանվում են

«Կանաչ անձնագրի» գործարկումից հետո՝ դեկտեմբերի 1-ից

ռեստորանները կազատվեն ժամային սահմանափակումներից, և նրանք կկարողանան աշխատել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարեն։ Համաձայն Covid-ի կանոնակարգի՝ Վրաստանում ռեստորանները բաց են մինչև ժամը 23։00։
Այս որոշման մասին Համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարեց Համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 1-ից՝ «Կանաչ անձնագրի» ուժի մեջ մտնելու օրվանից, կինոթատրոններում, թատրոններում ու օպերաներում հանդիսատեսի թիվը կավելանա 50 տոկոսով։ Մինչ այս դահլիճ կարող էր մտնել հանդիսատեսի միայն 30%-ը։

Բացի այդ, դեկտեմբերի 1-ից Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր պատվաստվել են Վրաստանում և երկիր են մուտք գործել ցամաքային ճանապարհով, կազատվեն ՊՇՌ թեստ ներկայացնելու պարտավորությունից։

Դեկտեմբերի 1-ից անհրաժեշտ կլինի «Կանաչ անձնագիր» ներկայացնել հետևյալ հաստատություններում ՝

• Սննդի կետեր
• ռեստորանների, սրճարանների և բարերի բաց և փակ տարածքներ
• ժամանցի կենտրոններ
• Կինոթատրոններ, թատրոններ, օպերային թատրոններ և թանգարաններ
• Համերգային դահլիճներ
• Խաղատներ և խաղերի բիզնեսի օբյեկտներ
• Սպա կենտրոններ
• Մարզասրահներ
• Հյուրանոցներ
• Ճոպանուղիներ դեպի լեռնային հանգստավայրեր։

Որոշ հաստատություններում 18 տարին չլրացած անձինք պարտավոր չեն «կանաչ անձնագիր» ներկայացնել։ Ինչ վերաբերում է մանկական ժամանցի կենտրոններին, ապա «կանաչ անձնագրի» պահանջը կգործի միայն 18 տարին լրացած քաղաքացիների համար։

Այս օբյեկտներ մուտք գործելիս «կանաչ անձնագիր» ունենալու համար պետք է ձեր հեռախոսներում ներբեռնել Georgia e-Health հավելվածը, որը հասանելի է ինչպես App store-ում, այնպես էլ Google store-ում։ Դիմումը ներբեռնելուց հետո քաղաքացին պետք է գրանցվի, և պատվաստման հետ կապված բոլոր տեղեկությունները կցուցադրվեն ավտոմատ կերպով։ Ծրագիրը նաև տեղեկատվություն կցուցադրի PCR թեստավորման և Covid-վարակի փոխանցման վերաբերյալ: Հավելվածի միջոցով, որն արտացոլում է քաղաքացու QR կոդերը, հնարավոր է հաստատել կանաչ կարգավիճակը։ Հավելվածն առաջարկում է նաև ձեր վկայականը ներբեռնելու և այնուհետև արդեն տպելու գործառույթը։ Այն քաղաքացիների համար, ովքեր չեն կարողանում օգտվել հավելվածից, նրանք կարող են մուտք չունենալ այսպես կոչված «Խելացի հեռախոսներ», Արդարադատության տունը փաստաթուղթ կտրամադրի ամբողջական պատվաստման մասին, իսկ թեստերի մասին տեղեկություն հնարավոր կլինի պահանջել լաբորատորիայից, որտեղ դրանք կստուգվեն։

Կանաչ կարգավիճակը տրվում է լրիվ ՝ երկու անգամ պատվաստված անձին։ Նաև այն անձը, ով վարակվել է COVID-19-ով և նրա վարակվելուց անցել է 14 օր։ Նաև այն անձը, ով 72 ժամվա ընթացքում կատարել է PCR թեստ կամ վերջին 24 ժամվա ընթացքում անցել է արագ, հակագենային թեստ:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google