Իրական երթևեկության մեջ վարորդական իրավունքի
քննություն հանձնելու վճարը կկազմի 90 լարի։
Ինչպես InterpressNews-ին հայտնել է Ծառայությունների գործակալության
փոխտնօրեն Իմեդա Մակասարաշվիլին, տեսական թեստ հանձնելու արժեքը չի
փոխվի, կլինի՝ 40 լարի։
«Փակ դաշտի և տեսական քննության վճարը չի փոխվում։ Տեսական
քննությունը հանձնելուց հետո թեկնածուն կարող է անցնել հինգ անվճար
փուլ։
Քաղաքում վճարը տարբեր է, և ինչպես նշված է օրենքում, B և BE
կատեգորիայի վճարը կազմում է 90 լարի՝ մեկանգամյա ուղևորության
համար»,- ասել է Իմեդա Մակասարաշվիլին։
Օրինագիծն արդեն երրորդ ընթերցմամբ ընդունվել է։ Համաձայն նոր
հաստատված կանոնակարգի՝ 2022 թվականի ապրիլի 25-ից վարորդական
իրավունքի քննությունը B և BE կատեգորիաների համար պարտադիր է լինելու
իրական երթևեկության մեջ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան