Վրաստանում երեկ պատվաստվել է 10194 մարդ — Պատվաստումների առաջատար շրջաններ

Նոյեմբերի 26-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր

առմամբ իրականացվել է 2 133 935 պատվաստում։ Տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Գործակալության տվյալներով՝ երկրում պատվաստվել է 1 132 776 մարդ՝ առնվազն 1 չափաբաժինով, ինչը կազմում է չափահաս բնակչության 39,9%-ը, մինչդեռ ամբողջությամբ պատվաստվել է 989,533 մարդ, կամ չափահաս բնակչության 34,6%-ը։

Միաժամանակ նոյեմբերի 25-ին հանրապետությունում ավելացել է ամենօրյա պատվաստումների թիվը, և անցած օրվա ընթացքում պատվաստվել է 10194 մարդ։

Ըստ շրջանների պատվաստումների բաշխվածությունը հետևյալն է ՝ ամենաշատ պատվաստումները կրկին արվել են Թբիլիսիում ՝ 3 018, 1527 պատվաստում Իմերեթում, 1372 պատվաստում Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 1164 պատվաստում Աջարիայում, 799 պատվաստում Կախեթիում, 741 պատվաստում Քվեմո Քարթլիում, 540 պատվաստում Գուրիայում, 479 պատվաստում իրականացվել է Շիդա Քարթլիում, 292 պատվաստում Սամցխե-Ջավախքում, 156 պատվաստում Մցխեթա-Մթիանեթում, 106 պատվաստում Ռաչա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիում:

«Ռադիո Մառնեուլի»
«Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google