Մառնեուլիի քաղաքապետարանի
Թամարիս
գյուղում նշվել է «Բերքի ամիս» գյուղական տոնը։ Ինչպես միջոցառման
կազմակերպիչներից մեկը՝ Զուրա Խաֆթանն ասաց, գյուղի տոնի նպատակը
գյուղում ապրող մարդկանց ներկայացնելն ու հանրաճանաչությունն է։
Միջոցառմանը մասնակցում էին «Հուջաբ» երգիչների
խումբը, «Իբերիա» և «Էնգուրի» խորեոգրաֆիկ համույթները և այլն, տեղի
ունեցավ նաև Մառնեուլիում արտադրված իրերի
ցուցահանդես-վաճառք։
Այցելուները տեղում մասնակցել են չուրչխելա
պատրաստելու գործընթացին, համտեսել են ավանդական ուտեստներ և գինի,
հյուրերին նաև հնարավորություն է տրվել գնելու տեղացի ձեռներեցների
կողմից ստեղծված աքսեսուարներ, զարդեր և այլն։
Գյուղի «Բերքի ամիս» տոնն անցկացվել է
Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և
ինչպես նշվեց Մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների կողմից, այս տոնը
հետագայում նախատեսվում է անցկացնել նաև Ծերեթելի
գյուղում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան