Մառնեուլիի քաղաքապետարանը աղբի և թափոնների համար
1.1քմ նախատեսում է ձեռք բերել ծավալային պողպատե տարաներ: Տեղական
ինքնակառավարումը 195`915 լարիի մրցույթ է հայտարարել 111 աղբաման
գնելու համար։
Ըստ մրցութային փաստաթղթերի՝ աղբի տարաները պետք է լինեն ՝
• Տարողությունը 1100լ
• Երկարությունը՝ 1300-1400 մմ
• Բարձրությունը՝ 1300-1500 մմ
• Լայնությունը՝ 950 - 1100 մմ
Աղբի տարաները բաշխվելու է ԱԱԻՊ «Մաքուր Մառնեուլի» կողմից։ Ինչպես
նշում է նույն կազմակերպության ղեկավար Լերի Մումլաձեն, իրենք դեռ
կոնկրետ վայրեր չգիտեն, որտեղ կբաշխվեն աղբամանները, սակայն ասում է,
որ ծառայությանը կավելացվի եւս մի քանի գյուղ։
Այս փուլում «Մաքուր Մառնեուլին» ընդգրկում է Մառնեուլիի մոտ
50-55%-ը։
Հայտատուները դեկտեմբերի 4-ից դեկտեմբերի 7-ը կկարողանան մասնակցել
մրցույթին։ Հաղթողը պարտավոր է աղբամանները տրամադրել քաղաքապետարանին
պայմանագրի կնքումից հետո 90 օրացուցային օրվա ընթացքում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան