Անձրև, քամի, փոթորիկ- Վրաստանում եղանակը կվատանա

Վրաստանում մինչեւ դեկտեմբերի 2-ը սպասվում է անձրեւ։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում դեկտեմբերի 1-ից 2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ ուժգին, բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն, քամի արևմտյան կողմից, ծովում հնարավոր է 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ։
Սպասվող առատ տեղումները կարող են բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքներ առաջացնել։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google