Գիգի Ուգուլավային տեղափոխել են Մառնեուլիի քննչական մեկուսարան

Ընդդիմության առաջնորդներից Գիգի

Ուգուլավային ոստիկանությունը տեղափոխել է Մառնեուլիի քննչական մեկուսարան։
Այս մասին տեղեկություն է տարածվել քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջում։

«Գիգի Ուգուլավան տեղափոխվել է Մառնեուլի։ Ոստիկանությունը Թբիլիսիում տեղեր չունի»,- ասվում է ֆեյսբուքյան ստատուսում։

Թբիլիսիի քաղաքային դատարանի դիմաց բողոքի ցույցի ժամանակ իրավապահները բերման են ենթարկել ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավային։ Ուգուլավան կալանավորված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով, որը նախատեսում է անհնազանդություն ոստիկանության օրինական պահանջին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google