Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից
հետո մահացել է 229 երեխա։
Այդ մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի գլխավոր
դատախազությունը։
Պաշտոնական տվյալներով՝ մարտերի ընթացքում վիրավորվել է 421
երեխա։
Երեխաների մեծ մասը տուժել է Դոնեցկի մարզում՝ 140 երեխա, Կիևի
մարզում ՝ 116, Խարկովի մարզում ՝ 100, Չեռնիգովի մարզում ՝ 68,
Խերսոնի մարզում՝ 48, Լուգանսկի մարզում ՝ 45, Նիկոլաևի մարզում ՝ 44,
Զապորոժիեի մարզում՝ 28, Սումիի մարզում ՝ 17, մայրաքաղաք Կիևում ՝ 15
և Ժիտոմիրում ՝ 15:
Նաև Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված հարձակման հետևանքով
տուժել է 1748 ուսումնական հաստատություն, որոնցից 144-ն
ամբողջությամբ ավերված է։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
ინტერპრესნიუსი