Պատերազմի ձայնը Խարկովից մինչև Մառնեուլի
Յուլիա Շերպանը Ուկրաինայի Խարկով քաղաքից է։ Փետրվարի 24-ին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Յուլիան ընտանիքի հետ որոշեց հեռանալ Խարկովից։ Հիշում է, որ պայթյունները սկսվել են առավոտյան ժամը 5-ին, և ամբողջ ընտանիքը՝ առավոտյան ժամը 5-ին, արթնացել է ռումբերի ձայնից։ Մեկ ամիս Յուլիան, նրա փոքր որդին, ամուսինը, եղբայրները, քույրերը, եղբոր որդիներն ու հարևանները թաքնվում էին նկուղում։ Հետո, չնայած մեծ վախին, որոշեցին հեռանալ Խարկովից։

«Չնայած մեր մտավախություններին ու ռիսկերին, մենք որոշեցինք հեռանալ։ Մենք գնացինք արևմտյան Ուկրաինա և ավտոբուսով արդեն հասանք Բաթումի Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով։ Մեր վրայով հրթիռներ, ինքնաթիռներ, կործանիչներ էին թռչում։ Մենք նկուղում էինք ու ամբողջ տունը շարժվում էր, երբ թռչում էին, շատ էին, դեռ թվարկում են այն գյուղերը, բնակավայրերը, որոնք սահմանամերձ են, իսկ մեր բնակության վայրը սահմանից 380 կիլոմետր է։ Մենք Վրաստան ենք ժամանել մարտի 13-ին և այդ ժամանակվանից այստեղ ենք։ Հետո մեզ համար տուն գտան ու հիմա այստեղ ենք ապրում, մարդիկ մեզ շատ են օգնում ու կամաց-կամաց մեր ապրելակերպն ենք հարմարեցնում»։

Յուլիան, նրա փոքր որդին և ամուսինը Մառնեուլի են ժամանել Մառնեուլի և Հուջաբի եպիսկոպոս Գիորգի (Ջամդելիանի) եպիսկոպոսի միջոցով: Սկզբում ընտանիքն ապրել է եպիսկոպոսական նստավայրում, սակայն այժմ նրանք տեղափոխվել են առանձին տուն։

«Իհարկե, մենք մեծ աջակցություն ունենք այստեղի ժողովրդի կողմից։ Վերապատվելի Գիորգին մեզ շատ օգնեց, մեզ ջերմ ընդունեց։ Նրա հետ ապրում էինք նրա նստավայրում, նա և իր ծխականները օգնեցին մեզ տուն գտնել, և մինչ օրս մեզ շատ են օգնում ինչպես կենցաղային հարցերը լուծելու, այնպես էլ հոգեպես քաջալերելու և մեր կողքին կանգնելու հարցում։Շատ շնորհակալ ենք բոլորին, ովքեր կանգնած էին մեր կողքին: Հատկապես այն մարդիկ, սովորական մարդիկ, ովքեր կանգնած էին մեր կողքին։ Ճիշտն ասած, Վրաստանին ընտելանալը դժվար չէր, քանի որ վրացիներն ու ուկրաինացիները շատ նման մարդիկ են։ Վրացիները նույնքան հմայիչ և հյուրընկալ մարդիկ են, որքան ուկրաինացիները, նրանք միշտ կօգնեն ձեզ և երբեք միայնակ չեն թողնի»։

Յուլիան Խարկովում մերսող է աշխատել։ Ունի մերսողի վկայականներ և փոքր երեխաների և մեծահասակների հետ աշխատելու փորձ: Ասում է, որ ամենից շատ կարոտում է սեփական բիզնեսը և հույս ունի, որ հաճախորդներ կհայտնվեն Մառնեուլիում։


«Ես բժշկական կրթություն ունեմ։ Աշխատում եմ և՛ մեծերի, և՛ փոքր երեխաների հետ՝ սկսած 3 ամսականից։ Երեխաների հետ դա հիմնականում բուժական մերսում է և մարմնամարզություն։ Իհարկե, ես ուզում եմ աշխատել, ուզում եմ նորից մերսել, ուզում եմ ամեն ինչ դասավորվի, ուզում եմ օգտակար լինել մարդկանց և միաժամանակ զարգանալ։ Աշխատանքը մի բան է, որը թույլ է տալիս ձեզ առանձնանալ: Անկեղծ ասած՝ երեխաների հետ աշխատելը հաճույք է։ Շատ հետաքրքիր և հաճելի է տեսնել, թե ինչպես է քո աշխատանքը օգնում մարդուն, օրինակ, երբ փոքրիկը չէր կարողանում քայլել, իսկ հետո արդեն կարողանում ես օգնել նրան քայլել։ Իհարկե, ես ցանկանում եմ շարունակել մերսողի աշխատանքը, քանի որ դա այն է, ինչ կարող եմ անել և ինձ դուր է գալիս»:

Խարկովից տեղահանված Յուլիան կարող է հիվանդներին ընդունել տանը կամ այցելել նրանց տուն: Ցանկացողները կարող են կապ հաստատել Յուլիայի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 511 24 51 57։

Ռուս-ուկրաինական հարաբերությունները


Խարկովը գտնվում է Ուկրաինայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ։ Բնակչությունը խոսում է և՛ ուկրաիներեն, և՛ ռուսերեն։ Յուլիան հիշում է, որ մինչ պատերազմը ռուսների և ուկրաինացիների միջև կոնֆլիկտ չի եղել։

«Խարկովը ռուսալեզու քաղաք է։ Ես խոսում եմ և՛ ռուսերեն, և՛ ուկրաիներեն։ Իմ մայրենի լեզուն ուկրաիներենն է, և, իհարկե, ես նույնպես խոսում եմ ռուսերեն: Խարկովում չափազանց շատ ռուսներ էին ապրում և ապրում են: Սա սահմանամերձ քաղաք է և մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել: Գիտեք խնդիրը որն է, ռուսները չեն հավատում կամ չեն ուզում հավատալ այն, ինչ կատարվում է, իսկ ովքեր լռում են, վերջ, նրանք աջակցում են պատերազմին։

Փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կտրուկ փոխեց վերաբերմունքը։

«Մենք՝ ուկրաինացիներս ու ռուսները բոլորովին այլ մտածելակերպ ունենք։ Մենք տարբեր բաներ ենք տեսնում և ընդհանուր ոչինչ չունենք: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները շուտով չեն կարգավորվի, շատ դժվար է մոռանալ, թե ինչ են արել և անում ռուսները Ուկրաինայում»։

Ձայներ Մառնեուլիում, որոնք Ուկրաինայից տեղահանվածներին հիշեցնում էին պատերազմի մասին



Յուլիան, նրա փոքր որդին և հարազատները մեկ ամիս թաքնվել էին նկուղում՝ կործանիչներից, ռումբերից և նռնակներից։

«Ես ավելի շատ էի վախենում, քան իմ տղան։ Նա լիովին չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Նա ավելի քիչ ուշադրություն է դարձրել պատերազմին, նա շատ նյարդային երեխա է, և ես ամեն ինչ արել եմ նրան մեկուսացնելու համար։ Մեր տանը հարևաններ կային, և նրանք խաղում էին երեխաների հետ։ «Մեզ մոտ մնացին, քանի որ կացարան չունեին, իսկ մենք մեծ նկուղ ունեինք»։
Վրաստան ժամանելուց հետո Յուլիան և որդին հանդարտվել են ու լավ են զգում իրենց։ Այնուամենայնիվ, Մառնեուլիում դեռ հիշում է պատերազմի շրջանն ու նկուղը, որտեղ ստիպված են եղել ապաստանել։

«Ճիշտն ասած, ես նույնպես շատ էի վախենում, երբ մեր վրայով կործանիչներ էին թռչում։ Նրանք գրեթե միշտ թռչում են, և երբ ես առաջին անգամ լսեցի դրա ձայնը, իսկ հետո տեսա, դա մեծ ցնցում էր ինձ համար: Ես լաց եղա, երեխան էլ լաց եղավ, մենք վախեցած էինք։ Ամեն ինչ այնքան է տատանվում, որ չգիտես, թե ինչ կլինի։ Հիմա էլ եմ վախենում, երբ թռչում են, դա երևի ցմահ տրավմա կլինի։ Սա ինձ համար շատ ցավոտ թեմա է ու ես դեռ վախենում եմ։ Ես չգիտեի, և հետո ամուսինս ինձ ասաց, որ այստեղ օդանավակայան կա, դա ինձ հանգստացրեց, բայց ես դեռ վախենում եմ»։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google