Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած վրացական պատվիրակությունը
մեկնել է Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Դավոսում կայանալիք
Համաշխարհային տնտեսական համաժողովին։
Վարչապետի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, նախատեսված են
Իրակլի Ղարիբաշվիլիի երկկողմ, բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներ
տարբեր երկրների ղեկավարների և խոշոր միջազգային ընկերությունների
հիմնադիրների հետ։
Այցի շրջանակներում նախատեսվում է Վրաստանի վարչապետի ելույթը
համապատասխան պանելային քննարկումներում։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած վրացական պատվիրակության
կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան
Դավիթաշվիլին և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան