Նիկա Կոբախիձեն նշանակվել է Քվեմո Քարթլիում պետական ներկայացուցչի տեղակալ
Նիկա Կոբախիձեն նշանակվել է Քվեմո Քարթլիի պետական ներկայացուցչի՝ Գիորգի Դոխթուրիշվիլիի տեղակալ։ Տեղեկությունը տարածում է Քվեմո Քարթլիի շրջանային վարչությունը։

Նրանց խոսքով՝ Նիկա Կոբախիձեն տարիներ շարունակ ակտիվորեն ներգրավված է եղել պետական ծառայության գործունեության մեջ։

Սկզբում աշխատանքի է անցել որպես Թբիլիսիի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորի ներկայացուցիչ, ապա Քվեմո Քարթլիում՝ պետական ներկայացուցչի վարչակազմում, որպես տարածաշրջանային նախագծերի համակարգման ծառայության ղեկավար։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝tv4.ge
Print