Մառնեուլիի մշակութային կենտրոնը հայտարարում է 34000 լարիի մրցույթ՝ Չեխիայի փառատոն մեկնելու համար

Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի, ակումբի, գրադարանի և թանգարանների ասոցիացիան հայտարարել է մրցույթ ավիատոմսերի ձեռքբերման համար։

Մրցութային առաջարկի համաձայն՝ Մշակույթի կենտրոնին կից «Իբերիա» խորեոգրաֆիկ անսամբլը հրավիրված է «Պրահայի աստղ 2022» բանահյուսության, պարի և երաժշտության XXXIII միջազգային փառատոնին, որի համար անսամբլի 31 անդամներ կմեկնեն Պրահա։

Մառնեուլիի մշակութային կենտրոնը 34000 լարիի մրցույթ է հայտարարել «Իբարիա» համույթի 31 անդամների համար տոմսերի և ուղեբեռի գնման համար։

«Անհրաժեշտ է 31 ավիատոմս գնել հետևյալ ուղղություններով՝
Թռիչք ՝ 06.08.2022 Քութայիսի-Վիեննա,
Վերադարձ՝ 12.08.2022 Պրահա-Քութայիսի։

Ուղեբեռ 6 միավոր (յուրաքանչյուրը 32 կգ): Ուղեբեռը ներառում է պարողների բեմական-խորեոգրաֆիկ զգեստներ
»,-այս մասին նշված է մշակույթի կենտրոնի հայտարարած մրցույթի նկարագրության մեջ։

Մառնեուլիի մշակութային կենտրոնի հայտարարած մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները մայիսի 30-ից հունիսի 1-ը կարող են հայտ ներկայացնել։

Նշենք, որ Մշակույթի կենտրոնի բյուջեն մայիսի 13-ին Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոյի որոշմամբ ավելացվել է 65 հազար լարիով։ Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Վուգար Մամեդովը Սակրեբուլոյի նիստում ասել է, որ մշակութային կենտրոնի համար հատկացված գումարի մի մասն ուղղվել է «Իբերիա» համույթին, իսկ մի մասը՝ նախատեսված աշխատանքներին և ընթացիկ կարիքներին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print