Այսօր Վրաստանում Անկախության օրն է։
Այս օրվա կապակցությամբ Վրաստանի կառավարությունը տարբեր
միջոցառումներ է նախատեսել ողջ երկրում։
Ստորև բերված է BMG կառավարության վարչակազմի կողմից տրամադրված
միջոցառումների ցանկը.
- 11:00 - Ռուսթավելի պողոտայում և 16 քաղաքներում կբացվեն
ցուցահանդեսային տարածքներ
- 12:00 - Երդում - Ազատության հրապարակ
- 20:30 - Համերգ Հանրապետության հրապարակում
Նախատեսվում են նաև երաժշտական և թատերական ներկայացումներ, պատմական
ցուցահանդեսներ, վրաց-ժողովրդական ավանդույթների և մարզական
գործունեության անկյունների կազմակերպում։
Բացի այդ, կկազմակերպվեն մրցույթներ, մանկական ներկայացումներ,
ցուցահանդես-վաճառքներ։ Բացի այդ, մարզերում տեղակայված են տարբեր
նախարարություններ՝ Ռուսթավի, Մցխեթա, Քութաիսի, Զուգդիդի, Թելավի,
Մառնեուլի, Գորի, Ախալցխա, Ախալքալաք, Բաթում, Ամբրոլաուրի, Մեստիա և
Ճիաթուրա։
Երդման արարողությունը կլինի 5 շրջաններից՝ Կախեթի ՝ գյուղ
Մաթաանիում, Փոթիի ՝ նավահանգստում, Խևսուրեթի ՝ Գուդանի խաչ,
Դմանիսի, Գուրիա։
1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդն ընդունեց
Պետական անկախության ակտը։ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը
դադարեց գոյություն ունենալ 1921 թվականի փետրվարին՝ Խորհրդային
Ռուսաստանի կողմից օկուպացիայի արդյունքում։ Երկիրը վերականգնեց իր
անկախությունը 1990-ականների սկզբին Խորհրդային Միության փլուզումից
հետո։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան