Մառնեուլիում 20 մետրանոց դրոշ է ծածանվել
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մայիսի 26-ի  համար քաղաքի մուտքի մոտ 20 մետրանոց դրոշ է բարձրացրել։ Դրոշը բարձրացնելու որոշումն ընդունել է Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը ապրիլի 28-ի սակրեբուլոյի նիստում։

Մառնեուլիի քաղաքապետարանը դրոշը գնել է պարզեցված ձևով։
Մառնեուլի քաղաքի մուտքի մոտ բարձրացվել է 20 մետր բարձրությամբ դրոշ, որի համար քաղաքապետարանը ծախսել է 13 հազար 585 լարի։
Բացի դրոշը բարձրացնելուց, Մառնուելայում անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ կապված Անկախության օրվա հետ։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 14:00-ին։

• Երաժշտական և թատերական ներկայացումներ
• Պատմական ցուցահանդեսներ
• Վրացական ժողովրդական ավանդույթների անկյուններ
• Սպորտային գործունեություն
• Մրցույթներ, մանկական ներկայացումներ և շոուներ
• Եզրափակիչ համերգ ժամը 17։10-ին

Ալիլո անսամբլ, Ռեզո խումբ և երեխաներ

Վրաստանը մայիսի 26-ին նշում է Անկախության օրը։ Ամենակարևոր տոնը թվագրվում է 1918 թ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print