2022 թվականի մայիսին Ռուսաստանից Վրաստան
այցելուների թիվը քառապատկվել է։
Մասնավորապես, Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով,
Ռուսաստանից միջազգային այցելուների թիվն անցյալ տարվա նույն
ժամանակահատվածի համեմատ աճել է 376,6%-ով։
Ավելի կոնկրետ՝ 2022 թվականի մայիսին Ռուսաստանից Վրաստան է այցելել
51 561 այցելու, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում այդ
թիվը կազմել է 10 818։
Նշենք նաեւ, որ Ռուսաստանը միջազգային այցելուների թվով 15 երկրների
շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջին տեղում Թուրքիան է՝ 60 184
այցելու, երրորդ տեղում՝ Հայաստանը՝ 42 606 այցելու։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
BPN