Մառնեուլիի քաղաքապետարանի Դիդի Մուղանլո, Բեյթարափչ և Խանջիգազլո
գյուղերում նախատեսվում է ներքին ճանապարհների ասֆալտապատում։
Աշխատանքների ձեռքբերման համար տեղական ինքնակառավարումը երկու
մրցույթ է հայտարարել։ Քաղաքապետարանը նախատեսում է կառուցել
Խանջիգազլո և Բեյթարափչ ճանապարհները 1 182 621 լարիով։ Դիդի
Մուղանլոյի տենդերով նախատեսված է 440 055 լարի։
Ծրագիրը նախատեսում է վերականգնել և ամրացնել ճանապարհը, կազմակերպել
հարթեցնող շերտ ավազ-մանրախիճ խառնուրդով, ապամոնտաժել առկա մետաղական
խողովակները, քարքարոտ հողը մշակել էքսկավատորի վրա տեղադրված քանդման
մուրճերով։
Հետաքրքրված ընկերությունները երկու մրցույթներին էլ կարող են
մասնակցել հունիսի 24-29-ը։
Հաղթողը պարտավոր է քաղաքապետարանում կատարվող աշխատանքները
ներկայացնել Մառնեուլիի քաղաքապետարան՝ Բեյթարափչիի և Խանջիգազլո
գյուղի դեպքում պայմանագրի ստորագրումից հետո 90 օրացուցային օրվա
ընթացքում, իսկ Դիդի Մուղանլոյի դեպքում՝ առավելագույն ժամկետը 60
օրացուցային օր է:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան