Մառնեուլիի երեք գյուղերում ներքին ճանապարհներ կկառուցվեն

Մառնեուլիի քաղաքապետարանի Դիդի Մուղանլո, Բեյթարափչ և Խանջիգազլո գյուղերում նախատեսվում է ներքին ճանապարհների ասֆալտապատում։

Աշխատանքների ձեռքբերման համար տեղական ինքնակառավարումը երկու մրցույթ է հայտարարել։ Քաղաքապետարանը նախատեսում է կառուցել Խանջիգազլո և Բեյթարափչ ճանապարհները 1 182 621 լարիով։ Դիդի Մուղանլոյի տենդերով նախատեսված է 440 055 լարի։

Ծրագիրը նախատեսում է վերականգնել և ամրացնել ճանապարհը, կազմակերպել հարթեցնող շերտ ավազ-մանրախիճ խառնուրդով, ապամոնտաժել առկա մետաղական խողովակները, քարքարոտ հողը մշակել էքսկավատորի վրա տեղադրված քանդման մուրճերով։

Հետաքրքրված ընկերությունները երկու մրցույթներին էլ կարող են մասնակցել հունիսի 24-29-ը։

Հաղթողը պարտավոր է քաղաքապետարանում կատարվող աշխատանքները ներկայացնել Մառնեուլիի քաղաքապետարան՝ Բեյթարափչիի և Խանջիգազլո գյուղի դեպքում պայմանագրի ստորագրումից հետո 90 օրացուցային օրվա ընթացքում, իսկ Դիդի Մուղանլոյի դեպքում՝ առավելագույն ժամկետը 60 օրացուցային օր է:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print