Հունիսի 6-ից հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում
գրանցվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք,
ևս 3 պացիենտ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների
վերահսկման ազգային կենտրոնը։
546 մարդ ապաքինվել է վիրուսից։
Ամբողջ երկրում կատարվել է 100,232 թեստավորում, այդ թվում՝ 92,556 ՝
հակագենային թեստերով և 7,676 PCR թեստերով:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան