Արտերկրից Վրաստան մուտք գործելիս պատվաստման վկայական կամ ՊՇՌ թեստի
պատասխան ներկայացնելու պարտավորությունը չեղարկվել է։
Համապատասխան փոփոխությունը ներառվել է Վրաստանի կառավարության՝
մեկուսացման և կարանտինի կանոնները հաստատելու մասին որոշման մեջ։
«Վրաստան մուտք գործող ցանկացած անձ (անկախ քաղաքացիությունից)
սահմանը հատելիս ազատվում է պատվաստման վկայական կամ թեստ
ներկայացնելու պարտավորությունից, ինչպես նաև ինքնամեկուսացման
պաևտավորություց»,- այս մասին նշված է որոշման մեջ, որը
ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Փոփոխությունն ուժի մեջ է մտել այսօր՝ հունիսի 15-ին։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ reginfo.ge