Այս տարի կառավարությունը վերցրել ավելի քան մեկ միլիարդ լարիի ներքին պարտք
Ազգային բանկի հրապարակած վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարի կառավարության կողմից վերցված ներքին պարտքի չափը սրընթաց աճում է։ Ավելի կոնկրետ՝ այս տարվա հունվարից հունիսի 15-ը կառավարությունը ներքին պարտք է վերցրել մոտ 1,132 մլրդ լարի։ Դրանցից 235 մլն լարին կառավարությունը փոխառել է գանձապետական աճուրդների տեսքով, իսկ մնացած 897 մլն լարին կառավարությունը ստացել է գանձապետական պարտատոմսերի տեսքով։

Նշենք, որ 2021 թվականի նույն ժամանակահատվածում վերցված ներքին պարտքի ծավալը կազմել է մոտ 465 մլն լարի։ Ըստ այդմ՝ այս տարի վերցված ներքին պարտքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 667 մլն լարիով։

Հիշեցնենք նաև, որ գանձապետական պարտատոմսը ֆինանսների նախարարության կողմից թողարկված կարճաժամկետ զեղչային պետական արժեթղթեր է։ Գանձապետական պարտատոմսը թողարկվում է մինչև մեկ տարի մարման ժամկետով, զեղչով և փոխհատուցվում է անվանական արժեքով: Որպես կանոն, պետական արժեթղթերը բնութագրվում են նվազագույն ռիսկով և բարձր իրացվելիությամբ:

Ինչ վերաբերում է գանձապետական պարտատոմսին, ապա այն միջնաժամկետ արժեկտրոնային պետական արժեթղթեր է, որը թողարկվել է ֆինանսների նախարարության կողմից։ Ներկայումս գանձապետական պարտատոմսերը թողարկվում են 1-ից 10 տարի մարման ժամկետով՝ 6 ամիսը մեկ անգամ արժեկտրոնային վճարմամբ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
.

Աղբյուր ՝  BPN
Print