Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 15 254 լարիով ձեռք բերել
11 օդորակիչ։
Տեխնիկայի ձեռքբերման համար տեղական ինքնակառավարումը հունիսի 16-ին
մրցույթ էր հայտարարել։
Փաստաթղթերի համաձայն՝ քաղաքապետարանը ձեռք կբերի 5 օդորակիչ՝ 60-65
մ2-ի համար, 6-ը՝ 40 մ2-ի համար։ Սարքավորումը կունենա
տաքացման-սառեցման ֆունկցիա։ Ինչպես «Ռադիո Մառնեուլին» պարզաբանել են
ՏԻՄ-ում, օդորակիչների մի մասը կտեղադրվի այն սենյակներում, որտեղ
երբեք չեն եղել։
Մրցույթի մասնակիցները կկարողանան մասնակցել հունիսի 22-24-ը։ Հաղթողը
պարտավոր է օդորակիչները տրամադրել քաղաքապետարանին պայմանագրի
կնքումից հետո 7 օրացուցային օրվա ընթացքում։
Նշենք, որ նախորդ շաբաթ Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական
ինքնակառավարումը վճարել է 2875 լարի 54 օդորակիչի
մաքրման/վերանորոգման համար։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան