Մեկնարկել են միասնական ազգային քննությունները։ Այսօր դիմորդները
հանձնում են վրաց լեզվի եւ գրականության քննությունը։
Ամբողջ հանրապետությունում բացվել է ընդհանուր առմամբ 22 քննական
կենտրոն։ Բոլոր քննական կենտրոններում միաժամանակ ժամը 08:00-ից
սկսվել է քննության գրանցումը:
Ժամը 08:00-ին Թբիլիսիի թիվ 175 հանրային դպրոցում բացված քննական
կենտրոնում ներկա է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի
տնօրեն Սոֆիո Գորգոձեն, ով հետևում է քննական գործընթացի
ընթացքին։
Քննական կենտրոնի շրջակայքում մոբիլիզացված են շտապօգնության, փրկարար
ծառայության և պարեկային ոստիկանությունը։ Միասնական ազգային
քննությունները կավարտվեն հուլիսի 22-ին քաղաքացիական կրթության
քննությամբ։
Հիշեցնենք, որ այս տարի միասնական ազգային քննություններին գրանցվել է
ավելի քան 41000 դիմորդ։ Ուսանողական դրամաշնորհային մրցույթի համար
ավելի քան 2500 ուսանող: Ընդհանուր մագիստրոսական քննությանը գրանցվել
է ավելի քան 9500 մագիստրոսի թեկնածու։ Ընդհանուր առմամբ ուսուցչի
առարկայական եւ մասնագիտական հմտությունների քննություններին
մասնակցելու համար գրանցված է ավելի քան 34500-ը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան