Covid-ի դեպքերի աճի գագաթնակետը սպասվում է աշնանը
Ինֆեկցիոն հիվանդանոցը հայտարարություն է տարածել նշելով, որ վերջին շրջանում Վրաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-ի նոր դեպքերի զգալի աճ։

Մասնավորապես, ըստ կլինիկայի հաղորդագրության, եթե նախկինում օրական միջինում 100 նոր դեպք էր գրանցվել, ապա այժմ՝ 600-700 նոր դեպք։ Նոր դեպքերը հատկապես տարածված են արտերկիր մեկնած մարդկանց շրջանում, ասվում է հայտարարության մեջ:

Ելնելով այն հանգամանքից, որ առջևում ամառային և ակտիվ զբոսաշրջային սեզոնն է, ըստ ինֆեկցիոն հիվանդանոցի, COVID-19-ի դեպքերի աճի պիկը սպասվում է աշնանը։

Կլինիկայում նշում են, որ ստեղծված համաճարակային իրավիճակը պահպանելու համար քաղաքացիները պետք է զգոն լինեն և շարունակեն պատվաստումները։

«Եթե մենք ցանկանում ենք պահպանել այսօրվա լավ COVID-ի համաճարակային իրավիճակը, մենք պետք է զգոն լինենք, որպեսզի շարունակենք ակտիվ պատվաստումները՝ ներառյալ խթանող չափաբաժինները, չնայած կանոնակարգերն այլևս չեն պահանջում մեզ դիմակներ օգտագործել հասարակական տրանսպորտում, բժշկական հաստատություններում և մարդաշատ վայրերում։

Նույնիսկ եթե մենք չկարողանանք կանխել COVID-ի դեպքերի թվի աճը, կենսականորեն կարևոր է պահպանել մահացության մակարդակը ներկայիս նվազագույնի վրա։ Դրա համար անհրաժեշտ է հետևյալը՝ առաջին օրերին Omicron շտամով առաջացած COVID-ի ախտանիշները գործնականում չեն տարբերվում այլ շնչառական վարակների ախտանիշներից, ուստի անհրաժեշտ է անցկացնել COVID թեստ (անվճար), առաջին ախտանիշների ի հայտ գալուն պես, իսկ COVID-ի հաստատման դեպքում՝ ուշադիր հետևել բժշկի առաջարկություններին։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ ნეტგაზეთი
Print