Ձեռբակալվել է բուժքույր, ով գումարի դիմաց պատվաստել է քաղաքացիներին
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կոմերցիոն կաշառք տալու մեղադրանքով ձերբակալել են բուժհաստատության բուժքրոջ։


Մասնավորապես, ըստ գործակալության պարզաբանման, Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Սամեգրելոյի շրջանում ձերբակալվել է բուժհաստատության բուժքույր, ով ծառայողական պարտականությունները կատարելիս շահագրգիռ քաղաքացիներին գրանցել է իմունականխարգելման կառավարման էլեկտրոնային մոդուլում որպես պատվաստված անձ՝ առանց կլինիկա ներկայանալու, որի դիմաց անձնականի տեսքով ստացել է նրանցից որոշակի գումար։

«Հանցագործության քննման ընթացքում բացահայտվել է 15 քաղաքացի, ովքեր իրենց հերթին մեղադրյալ են, քանզի մինչև 300 լարի վճարելու դիմաց գրանցվել են որպես պատվաստված անձինք ։

Նախնական տվյալներով՝ նշված հանցավոր ճանապարհով իմունականխարգելման կառավարման էլեկտրոնային մոդուլում գրանցվել են լրացուցիչ տասնյակ անձինք, որոնց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։

Գործի հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածներով, որոնք որպես պատիժ նախատեսում են ազատազրկում 3-ից 5 տարի ժամկետով
»,- ասվում է տեղեկատվության մեջ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ პუბლიკა
Print