Զբոսաշրջությունը 6 ամսում աճել է 186,3%-ով, երկիր է կատարվել ավելի քան 1,2 մլն այցելություն
Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ 2022 թվականի 6 ամիսներին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 209 272,
ինչը 186,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Վարչակազմի տվյալներով՝ Տնտեսական խորհրդի նիստում քննարկվել է զբոսաշրջության դրական դինամիկայի հարցը։

«Զբոսաշրջության մասին խոսելիս ընդգծվել է, որ հունվար-մայիսին ճամփորդություններից եկամուտների վերականգնման մակարդակը կազմում է 75,3%, իսկ եկամուտը կազմել է 840,9 մլն ԱՄՆ դոլար։

Խոսելով զբոսաշրջության վերականգնման դինամիկայի մասին՝ նշվել է, որ այս տարվա հունիսին Վրաստան է այցելել 445 894 միջազգային զբոսաշրջիկ, իսկ 2021թվականի հունիս ամսվա համեմատ աճը կազմում է 185,5 տոկոս»,- ասված է վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ ბმ
Print