Անորակ և ժամկետանց դեղեր՝ խախտումներ հաստատություններում
Պարենի ազգային գործակալությունը բացահայտել է ժամկետանց ագրոքիմիկատների և թունաքիմիկատների վաճառքի փաստեր։


Ինչպես նշվում է գործակալության տարածած տեղեկատվության մեջ, նախատեսվում է ստուգում իրականացնել բոլոր իրացման օբյեկտներում՝ անորակ, ժամկետանց և կեղծված դեղերը հայտնաբերելու և շուկայից հանելու նպատակով։

«Պարենի ազգային գործակալության տեսուչները ստուգում են ամբողջ հանրապետությունում գտնվող թունաքիմիկատների եւ ագրոքիմիկատների իրացման օբյեկտները։ Լաբորատոր հետազոտությունների նպատակով տեսուչները վերցնում են նաև դեղերի նմուշներ։

Այս տարի ագրոքիմիկատների և թունաքիմիկատների մոտ 190 նմուշ է վերցվել։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերցնել 380 նմուշ։

Անցկացված պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է մինչև 40 խախտում՝ ժամկետանց դեղերի իրացում, մակնշման կանոնների և իրացման պայմանների խախտում և այլն, որոնց վերաբերյալ գործակալությունը ձեռնարկել է օրենսդրությամբ նախատեսված միջոցներ։

Անորակ, ժամկետանց և կեղծված դեղերը շուկայից հայտնաբերելու և դուրս բերելու նպատակով նախատեսվում է ստուգում բոլոր իրացման օբյեկտներում»,- ասված է տեղեկատվության մեջ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print