«Միջքաղաքային տրանսպորտով երթևեկությունը թանկացել է»
«Միջքաղաքային տրանսպորտի արժեքը թանկացել է 10-15%-ով»,- ասում է BM.GE-ի տրանսպորտի և ճանապարհային անվտանգության փորձագետ Գելա Կվաշիլավան։


Կվաշիլավան տրանսպորտային ծառայությունների արժեքի բարձրացման հիմնական պատճառը համարում է վառելիքի գնի բարձրացումը։ Նրա խոսքով, երկրում ստեղծված տնտեսական իրավիճակն անխուսափելի է դարձրել մասնավոր ավտոբուսների ու միկրոավտոբուսների, ինչպես նաև տաքսու վարորդների սպասարկման վճարների թանկացումը։

«Գնաճի մակարդակը, գների բարձրացումը բնականաբար թանկացրեցին տրանսպորտային ծառայությունները։ Վառելիքի գները միջինում աճել են 30-35 տոկոսով։ Թանկացել են և՛ միջքաղաքային տրանսպորտը, և՛ տաքսի ծառայությունները՝ մոտ 10-15%-ով,"ասում է Կվաշիլավան։

Տրանսպորտի ոլորտում աշխատող փորձագետը դժվարանում է հուսադրող կանխատեսում անել և ասում է, որ եթե վառելիքի գինը չճշգրտվի, առաջիկայում բնակչության տրանսպորտային ծառայություններն էլ ավելի կթանկանան։

Ըստ 2022 թվականի հունի ամսվա գնաճի հաշվետվության՝ պարենային ապրանքներից հետո ամենասուր 19.4% գնաճն արձանագրվել է տրանսպորտային խմբում, ինչը կապված է վառելիքի թանկացման հետ։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝  ბმ
Print