Ամիրան Գամկրելիձե. «Կապիկի ծաղիկի» տարածման արագությունը նույնը չէ, ինչ Covid-ի պանդեմիան, բայց պետք է պատրաստ լինել
Մայիսից մինչ օրս ունեցել ենք «կապիկի ծաղիկի» հավանական 10 դեպք, որից 9-ը լաբորատոր հետազոտվել է, իսկ 1-ը՝ հաստատվել, հիվանդն արդեն դուրս է գրվել և իրեն լավ է զգում։ Երկուշաբթի օրը կհրապարակվեն նոր առաջարկություններ, և երկիրը կգործի Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների համաձայն,- Interpressnews-ին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Նրա խոսքով, տարբեր երկրներում «կապիկի ծաղիկի» առաջին դեպքերը հայտնաբերելուն պես Վրաստանում համապատասխան նախնական աշխատանքներ են տարվել։

«ԱՀԿ-ն արտակարգ դրություն չի հայտարարել։ Կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է միջազգային անհանգստություն պատճառող հանրային առողջության արտակարգ դրություն, քանի որ «կապիկի ծաղիկի» դեպքերն աճում են: Այս հիվանդության համար առաջին անգամն է, որ նման թիվ է գրանցվում։ Նա պարզաբանեց, որ սա համաճարակ չէ, այն կենտրոնացված համաճարակ է մարդկանց որոշակի խմբերում, հիմնականում տղամարդկանց մոտ, և տարածման արագությունն այն չէ, ինչ ունենք կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, բայց անհրաժեշտ է երկրներում պատրաստակամությունը, և նա կոչ է արել երկրներին այդ պատրաստվածության համար: Երկրները բաժանվել են չորս խմբի, մենք առաջին խմբում ենք՝ դրանք այն երկրներն են, որտեղ «կապիկի ջրծաղիկ» դեռ չի գրանցվել, կամ եղել է և վերջին 21 օրվա ընթացքում նոր դեպք չի գրանցվել։ Մենք ունեինք մեկ հաստատված դեպք։ Մայիսից սկսած ունենք «կապիկի ծաղկի» կասկածելի 10 դեպք, որից ինը լաբորատոր հետազոտվել է, իսկ մեկ դեպք հաստատվել է, և հիվանդը դուրս է գրվել և իրեն լավ է զգում։

Երբ տարբեր երկրներում առաջին անգամ արձանագրվեցին դեպքեր, մենք համապատասխան նախնական աշխատանք կատարեցինք։ Մենք ուժեղացրել ենք ցանով հիվանդությունների հսկողությունը։
Երկուշաբթի օրը կհրապարակվեն համապատասխան առաջարկություններ, թե ինչ և ինչպես պետք է անել։ Դրանցից գլխավորը բնակչությանն ու բուժանձնակազմին իրազեկելն է։ Երկիրը կգործի Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների համաձայն
»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი
Print