Մառնեուլիի մանկապարտեզներում ուսուցումը կվերսկսվի սեպտեմբերի 15-ից

Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզներում ուսուցումը կսկսվի սեպտեմբերի 15-ից։



Մանկապարտեզների միությաան ղեկավար Զաուր Քարամովը «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է, որ այս տարի Մառնեուլիի 11 մանկապարտեզներ կվերսկսեն ուսումնական գործընթացը։



«11 մանկապարտեզում ուսուցումը կվերսկսվի, բայց մոտ 15-20 օրից կբացենք նաեւ թիվ 1 մանկապարտեզը։ Այնտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մենք սպասում ենք գույքագրման գնմանը։ Հայտարարվել է նաև մրցույթ։ Մի փոքր ուշացումով նորակառույց մանկապարտեզում կվերսկվեն դասերը, որը կառուցվել է Էլեվատորի բնակավայրում, թեև հստակ ժամկետ հայտնի չէ։ Նշված մանկապարտեզը նույնպես վերանորոգման վերջին փուլում է։ Այս մանկապարտեզը բաժանված է երեք խմբի»,- ասել է Քարամովը։

Մառնեուլիի քաղաքապետարանի 14 մանկապարտեզներից երկու ուսումնական հաստատություններ չեն կարողանա վերսկսել ուսումը։ Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզը , որտեղ դեռ շարունակվում են վերանորոգման աշխատանքները, և Շահումյան գյուղինը, որը տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print