«Թբիլիսոբան» կանցկացվի հոկտեմբերի 1-2-ը
«Թբիլիսոբան» կանցկացվի մայրաքաղաքում հոկտեմբերի 1-2-ը։ Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մունիցիպալիտետի կառավարության նիստում։

Միաժամանակ, Կալաձեն արձագանքել է առանձին ընդդիմադիր կուսակցությունների և լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը՝ «Թբիլիսի» տոնի ծախսերի վերաբերյալ և նշել, որ «այդ մարդիկ ստի քարոզչությամբ են զբաղվում»։

«Հոկտեմբերի 1-2-ը մենք հնարավորություն ունենք անցկացնելու «Թբիլիսոբա» տոնին նվիրված միջոցառումներ, որոնք շատ մասշտաբային են լինելու։ Ավանդաբար «Թբիլիսոբան» կհյուրընկալեն Ռիկեն և Լեղվտախևին։ Այս տարի միջոցառումներ կանցկացվեն նաև Օրբելիանիի և Գուդիաշվիլիի հրապարակներում։ Սպասում ենք պատվիրակությունների Թբիլիսիի բարեկամ և գործընկեր քաղաքներից։ Օրվա ընթացքում կանցկացվեն տարբեր միջոցառումներ և համերգներ։

Ինչ վերաբերում է մի շարք քաղաքական գործիչների և նրանց լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը Թբիլիսիի ծախսերի վերաբերյալ, ապա, իհարկե, չարժե դրան ուշադրություն դարձնել։ Իհարկե, նման լայնածավալ միջոցառմանը միջոցներ են պետք, և բոլորի համար էլ պարզ է, որ եթե խոսքը գնում է համերգների, ստեղծագործական միջոցառումների մասին, այստեղ հնարավոր չէ մրցույթ հայտարարել
»,- ասել է Կալաձեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი
Print