Պատերազմից հետո Ռուսաստանի 551 և Ուկրաինայի 8 քաղաքացիներ ստացել են Վրաստանի քաղաքացիություն՝ IDFI
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) հրապարակել է Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ տվյալների վերլուծությունը։ Վերոնշյալից պարզ է դառնում, որ պատերազմի սկսվելուց հետո Վրաստանի քաղաքացիություն է ստացել 551 ռուս և 8 ուկրաինացի։

Ինչ վերաբերում է վերջին նախապատերազմյան շրջանին, օրինակ, 2018-2022 թվականներին Վրաստանի քաղաքացիություն ստացած 8464 անձանց 72%-ը (6075 հոգի) (բացառությամբ քաղաքացիության վերականգնման դեպքերի) եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։ Ռուսաստանից հետո ամենաշատը (428 մարդ) եղել են Ուկրաինայի քաղաքացիները։ Այնուհետեւ գալիս են Հայաստանը (404 մարդ) եւ ԱՄՆ-ը (330 մարդ):

Ինչ վերաբերում է 2021 թվականին, IDFI-ի վերլուծությունից պարզ է դառնում, որ Վրաստանի քաղաքացիություն (բացառությամբ քաղաքացիության վերականգնման դեպքերի) տրվել է Ռուսաստանի 1342 քաղաքացու, ինչը 713-ով ավելի է 2020-ի ցուցանիշից և 123-ով ավելի 2019-ի ցուցանիշից։ Նրանց տվյալներով՝ 2022 թվականին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Վրաստանի քաղաքացիություն են ստացել 551 ՌԴ և Ուկրաինայի 8 քաղաքացիներ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  ბმ
Print