Հոկտեմբերից Մառնեուլիում հասանելի կլինեն սեզոնային գրիպի դեմ պատվաստումները

Մառնեուլիում բնակչությունը հոկտեմբերից կկարողանա սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ ստանալ։

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Էթեր Լափերաձեն «Ռադիո Մառնեուլին» ասել է, որ նշված պատվաստանյութը կստացվի սեպտեմբերի վերջին և կբաշխվի ամբուլատորիաներին։

«Գրիպի պատվաստանյութը թե քանի բաղադրիչ կունենա, դրա մասին ստույգ տեղեկությունը կիմանանք ստանալուց հետո։ Անցյալ տարի գրիպի դեմ պատվաստումները սկսվել են համեմատաբար ուշ՝ հոկտեմբերի վերջին։ Այս պատվաստումն անհրաժեշտ է մարդկանց»,- ասել է Լափերաձեն

Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման կենտրոնում մեզ ասացին, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութը պետք է կիրառվի 6 ամսականից բարձր բոլոր մարդկանց:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print