Ի՞նչ փուլեր է պետք անցնել հողերի գրանցման համար
2022 թվականի հունվարի 1-ից ամբողջ հանրապետությունում սկսվել է հողերի համակարգային գրանցումը։ 2022-2024 թվականներին Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը համակարգված կերպով չափագրելու և գրանցելու է մասնավոր, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Վրաստանի բոլոր մունիցիպալիտետներում (բացառությամբ օկուպացված տարածքների և ինքնակառավարվող քաղաքների՝ Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի, Ռուսթավի, Փոթի): Բարեփոխումը ներառում է երկրի ավելի քան 1000 վարչական միավոր։ Ծրագրի մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով սեպտեմբերի 7-ին Վրաստանի արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը խորհրդատվական հանդիպում անցկացրեց քաղաքացիների համար Մառնեուլիում հողային գրանցման համակարգային բարեփոխումների վերաբերյալ, և հետաքրքրվողներին հնարավորություն տրվեց գրանցվել վեբ պորտալում՝ SLR.napr.gov.ge:


Ի՞նչ է նշանակում հողերի համակարգված գրանցում, որքանո՞վ է կարևոր գործընթաց սկսելը, գրանցման համար ինչ ընթացակարգեր են պահանջվում, ով կարող է հողի գրանցումը կատարել, ինչպես է տեղական ինքնակառավարումը ներգրավվելու նշված գործընթացում, և արդյո՞ք այս ամենը ազդելու է սոցիալական օգնություն ստացողների բալերի վրա- «Ռադիո Մառնեուլին» այս հարցերին պատասխանում է արդարադատության նախարարության հանրային ռեգիստրի Ազգային գործակալության Հողային հաշվառման համակարգային ծառայության ղեկավար Լաշա Մեսխին և բացատրում, որ գրանցման գործընթացը լրացուցիչ ծախսեր չի պահանջում քաղաքացիների համար։


«Համակարգային հաշվառում նշանակում է, որ Հանրային ռեգիստրի աշխատակիցներն իրենց գեոդեզիական գործիքով, իրենց մեքենայով, փնտրած փաստաթղթով կգան տեղ և կչափեն հողամասը։ Քաղաքացու միակ պարտավորությունն այն է, որ նա մեզ մատնանշի իրեն պատկանող հողամասը։ Քաղաքացին այլ պարտավորություններ կամ ֆինանսական ծախսեր չունի։



Լաշա Մեսխիի խոսքով, հողերի համակարգված գրանցումը ներառում է ընդհանուր առմամբ 5 փուլ, և բոլոր ընթացակարգերն անցնելու համար պահանջվում է մոտ չորս ամիս։

«Առաջին փուլը ներառում է գոյություն ունեցող արխիվային իրավունքներ հաստատող փաստաթղթերի որոնում: Նախքան նախագիծը սկսելը մենք փնտրել ենք փաստաթղթեր Ազգային արխիվից, եկամուտների ծառայությունից, քաղաքապետարանից։ Այնտեղից, որտեղ կարող են լինել իրավունքներ հաստատող որևէ փաստաթուղթ: Երբ ավարտում ենք իրավունքները պաշտպանող փաստաթղթերի համակարգումը, քաղաքացիներին տեղեկացնում ենք դաշտային աշխատանքների մասին, դա կարող է լինել հաղորդագրության միջոցով կամ զանգահարում է ինքնապատասխանիչը, որը քաղաքացուն հայտնում է դաշտային աշխատանքների մեկնարկի ամսաթիվը։ Դաշտային աշխատանքները իրականացվում է Հանրային ռեգիստրի աշխատակիցների կողմից, սա արդեն երրորդ փուլն է, երբ մեր աշխատակիցները, գեոդեզիստներով ժամանում են տեղամաս և վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցչի օգնությամբ պլանավորում են դաշտային աշխատանքները։ Չափագրմանը զուգահեռ՝ տեղեկատվություն է հավաքագրվում այս բնակչի այլ հողատարածքների մասին (վարելահողեր): Դաշտային աշխատանքներից հետո տվյալները հրապարակվում են: Սա հաջորդ փուլն է։ Դա նշանակում է, որ հանրային ռեգիստրը հրապարակելու է այն տեղեկությունը, որը կստեղծի և կգտնի դաշտային աշխատանքների ընթացքում։ Տվյալները կարող եք դիտել հանրային ռեգիստրի SLR.napr.gov.ge հատուկ կայքում, տեղական քաղաքապետարանի կայքում և ֆիզիկապես այն վարչական մարմնում, որտեղ կատարվել է աշխատանքը։ Այստեղ դուք կգտնեք ինչպես գրաֆիկական, այնպես էլ իրավական բովանդակության տվյալներ, որոնց անունով է այս ու այն հողամասը, ինչ տարածք ունի, որտեղ է գտնվում, գրանցվա՞ծ է, թե՞ ոչ։ Հանրային հրապարակումից հետո մենք ստուգում ենք տվյալները, անհրաժեշտության դեպքում կրկին այցելում ենք այդ վայրը։ Դրանից հետո վերջին փուլը իրավունքի գրանցումն է, երբ մենք ունենանք վերջնական տեղեկությունը և որոշում կայացնենք գրանցում ենք կամ չենք գրանցում»։



{{AUDIO}}

Ինչպես պարզաբանում է Արդարադատության նախարարության Հանրային ռեգիստրի ազգային գործակալության Հողային հաշվառման համակարգային ծառայության պետը, նշված գործընթացում ներգրավված է նաև տեղական ինքնակառավարումը։ Կապ հաստատելու հարցում նրանց օգնում են քաղաքապետի ներկայացուցիչները վարչական միավորներում։

«Նրանք մեզ օգնում են՝ բացատրելով նախագիծն ու մեր այցելության պատճառը։ Մառնեուլիի դեպքում սկզբնական փուլերն են, հիմա մոբիլիզացիան սկսվել է, իսկ թե ինչ խնդիրներ կունենանք՝ երեք չորս օրից հստակ պարզ կդառնա։Սակայն ընդհանուր առմամբ այս փուլում քաղաքապետարանի ներգրավվածությունը խնդիր չէր, հակառակը՝ մեզ օգնում են։


Լաշա Մեսխին ասում է, որ հաճախ բնակիչները կարծում են, որ հողամասի իրավունքի գրանցումը կազդի իրենց սոցիալական վիճակի վրա և կզրկվեն օգնությունից, սակայն դա այդպես չէ։ Նրա խոսքով, նախապատրաստվում են տեղեկատվական գրքույկներ ադրբեջաներեն և հայերեն լեզուներով, որտեղ տեղեկատվություն կներառվի նախագծի էության մասին։


«Համակարգային հաշվառման շրջանակներում հողամասի իրավունքի գրանցումը կետերը վերանայելու պատճառ չէ, եթե այս ընթացքում անձը գրանցել է հողամաս և ոչ ավելին, դա օրենքով պատճառ չէ վերանայելու իմ սոցիալական միավորը և ասելու, որ հողը գրանցելուց հետո սոցիալական օգնությունն այլևս քեզ չի պատկանում: Այս արգելքը կա օրենքում»:
Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը մինչև 2024 թվականի վերջը բոլոր քաղաքապետարանների տարածքում իրականացնելու է հողերի համակարգված գրանցում։


Առաջարկում ենք հողերի համակարգված հաշվառման բարեփոխման շրջանակներում սկսել կադաստրային հատակագծման/գեոդեզիական աշխատանքները կոնկրետ վարչական միավորներում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google