Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը
96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Բրիտանական լրատվամիջոցը տեղեկությունը տարածում է Բուքինգհեմյան պալատի հիման վրա։

Բուքինգհեմյան պալատը տեղեկություն է հրապարակել թագուհու առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին այսօր՝ օրվա առաջին կեսին։

Եղիսաբեթ 2-րդը գահ է բարձրացել 70 տարի առաջ՝ 1952 թվականին և համարվում է բրիտանական պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետը։ Բացի Մեծ Բրիտանիայից, Եղիսաբեթ II-ը ղեկավարել է 14 այլ անկախ պետություններ, այդ թվում՝ Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ ინტერპრესნიუსი



Print