Քութայիսիի «Վրացական բանկ» ներխուժած անձը 2 մլն դոլար է պահանջում
եւ 3 ժամ ժամկետ է սահմանել գումարը բերելու համար։
Նշված պահանջը զինված անձը հայտնել է պատանդներից մեկի սոցցանցում
տարածած տեսանյութում։
Բացի այդ, տեսանյութում կողոպտիչը ցույց է տալիս պայթուցիկ սարքը, որը
հավանաբար ամրացված է սենյակի պատերից մեկին։
Տեղեկության համար՝ Քութայիսիի Ռուսթավելի փողոցում հատուկ
գործողություն է ընթանում։ Առկա տեղեկությունների համաձայն՝ զինված
անձը ներխուժել է «Վրացական բանկ»։ Ըստ չհաստատված տեղեկությունների՝
բանկում մոտ տասը մարդ կա։ Իրավապահները փակել են տարածքը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
{{AUDIO}}