Վրաստանի շրջաններում մեկնարկել է հանրային առողջության վերաբերյալ հաղորդակցման արշավ
Վրաստանի Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ սկսել է հանրային առողջության վերաբերյալ լայնածավալ հաղորդակցման արշավ Վրաստանի 8 շրջաններում։

«Վերոնշյալ տիպի արշավները սկսվել են Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի կողմից համաճարակի սկսվելուց անմիջապես հետո, երբ մենք տեսանք հանրային առողջության խնդիրների մասին մարդկանց մշտապես իրազեկելու կարևորությունը։ - ասում է նախագծի ղեկավար Թամթա Խուցիշվիլին։

Ծրագրի շրջանակներում 45 գյուղերից ընտրվել են առողջապահության դեսպաններ, ովքեր մասնակցել են դասընթացների և աշխատաժողովների՝ հանրային առողջության, իմունիզացիայի, պատվաստումների մեդիագրագիտության ու արդյունավետ վերաբերյալ։

Առաջիկա 3 ամիսների ընթացքում (սեպտեմբեր-նոյեմբեր) տեղեկատվական արշավի շրջանակներում ավելի քան 40 գյուղերում կանցկացվեն հանդիպումներ և դասընթացներ Վրաստանի հինգ շրջանների՝ Կախեթի, Սամեգրելո, Քվեմո Քարթլի, Շիդա Քարթլի, Գուրիա, Աջարիա, Սամցխե-Ջավախեթի և Իմերեթիի գյուղերի բնակիչների հետ։

Ծրագրի թիրախային գյուղերում հանդիպումներ կանցկացվեն քարոզարշավում ներգրավված առողջապահական փորձագետների կողմից՝ հանրային առողջապահության դեսպանների օգնությամբ:

«Մենք շարունակում ենք հանդիպումներ անցկացնել և հանրությանը տեղեկատվություն տրամադրել նրանց առողջության համար կարևոր խնդիրների մասին: Հանդիպումները առանձնահատուկ նշանակություն ունեն բժշկությունը և քաղաքացիական հասարակությանը հնարավորինս միմյանց մոտեցնելու համար»: – Զուրաբ Ալխանիշվիլի ՝ Վրաստանի Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացիայի հանրային առողջապահական ծրագրերի համակարգող։


Ծրագիրն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

«Նշված արշավը շատ կարևոր է երկրում և տարածաշրջանում ավելի շատ մարդկանց առողջությունն ու կյանքն այս վիրուսից պաշտպանելու համար, կարծում են շատերը, և մենք նաև ցանկանում ենք, որ համաճարակը վերջանա, բայց ցավոք, տեսնում ենք, որ վարակման նոր դեպքերն ավելանում են։ . Մենք շարունակում ենք աջակցել ՄԱԿ-ի ասոցիացիային հասարակությանը առողջապահական հավաստի և համապարփակ տեղեկատվություն տրամադրելու ջանքերում»,- Աննա Բորշևսկա ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ։

Հանդիպումներն անցկացվում են գյուղի հավաքատեղիներում, տեղի բնակչության բակերում և տներում, հետևաբար հանդիպմանը ներկա լինելը, քննարկումներին մասնակցելը և հետաքրքիր թեմաներով տեղեկատվություն ստանալը գյուղացիներին հեշտ հասանելի կլինի։

Նյութը ֆինանսավորվում է

«Ռադիո Մառնեւլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google