Վրաստանի շրջաններում մեկնարկել է հանրային առողջության վերաբերյալ հաղորդակցման արշավ
Վրաստանի Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացիան
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ սկսել է
հանրային առողջության վերաբերյալ լայնածավալ հաղորդակցման արշավ
Վրաստանի 8 շրջաններում։
«Վերոնշյալ տիպի արշավները սկսվել են Վրաստանի ՄԱԿ-ի
ասոցիացիայի կողմից համաճարակի սկսվելուց անմիջապես հետո, երբ մենք
տեսանք հանրային առողջության խնդիրների մասին մարդկանց մշտապես
իրազեկելու կարևորությունը։ - ասում է նախագծի ղեկավար Թամթա
Խուցիշվիլին։
Ծրագրի շրջանակներում 45 գյուղերից ընտրվել են առողջապահության
դեսպաններ, ովքեր մասնակցել են դասընթացների և աշխատաժողովների՝
հանրային առողջության, իմունիզացիայի, պատվաստումների
մեդիագրագիտության ու արդյունավետ վերաբերյալ։
Առաջիկա 3 ամիսների ընթացքում (սեպտեմբեր-նոյեմբեր) տեղեկատվական
արշավի շրջանակներում ավելի քան 40 գյուղերում կանցկացվեն
հանդիպումներ և դասընթացներ Վրաստանի հինգ շրջանների՝ Կախեթի,
Սամեգրելո, Քվեմո Քարթլի, Շիդա Քարթլի, Գուրիա, Աջարիա,
Սամցխե-Ջավախեթի և Իմերեթիի գյուղերի բնակիչների հետ։
Ծրագրի թիրախային գյուղերում հանդիպումներ կանցկացվեն քարոզարշավում
ներգրավված առողջապահական փորձագետների կողմից՝ հանրային
առողջապահության դեսպանների օգնությամբ:
«Մենք շարունակում ենք հանդիպումներ անցկացնել և հանրությանը
տեղեկատվություն տրամադրել նրանց առողջության համար կարևոր խնդիրների
մասին: Հանդիպումները առանձնահատուկ նշանակություն ունեն բժշկությունը
և քաղաքացիական հասարակությանը հնարավորինս միմյանց մոտեցնելու
համար»: – Զուրաբ Ալխանիշվիլի ՝ Վրաստանի Միավորված ազգերի
կազմակերպության ասոցիացիայի հանրային առողջապահական ծրագրերի
համակարգող։
Ծրագիրն իրականացվում է Առողջապահության համաշխարհային
կազմակերպության հետ համագործակցությամբ, Եվրոպական միության
ֆինանսական աջակցությամբ։
«Նշված արշավը շատ կարևոր է երկրում և տարածաշրջանում ավելի
շատ մարդկանց առողջությունն ու կյանքն այս վիրուսից պաշտպանելու
համար, կարծում են շատերը, և մենք նաև ցանկանում ենք, որ համաճարակը
վերջանա, բայց ցավոք, տեսնում ենք, որ վարակման նոր դեպքերն ավելանում
են։ . Մենք շարունակում ենք աջակցել ՄԱԿ-ի ասոցիացիային
հասարակությանը առողջապահական հավաստի և համապարփակ տեղեկատվություն
տրամադրելու ջանքերում»,- Աննա Բորշևսկա ՝ Առողջապահության
համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ։
Հանդիպումներն անցկացվում են գյուղի հավաքատեղիներում, տեղի
բնակչության բակերում և տներում, հետևաբար հանդիպմանը ներկա լինելը,
քննարկումներին մասնակցելը և հետաքրքիր թեմաներով տեղեկատվություն
ստանալը գյուղացիներին հեշտ հասանելի կլինի։
Նյութը ֆինանսավորվում է
«Ռադիո Մառնեւլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան