Շահումյան գյուղի 62 փողոցներ կանվանակոչվեն
Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղի 62 փողոցներ կանվանակոչվեն։ Սեպտեմբերի 20-ին Գույքի կառավարման և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Գիվի Գիորգաձեն սակրեբուլոյի նիստում հայտնել է անվանակոչման գործընթացի մասին տեղեկատվություն և նշել, որ քաղաքապետարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ անվանակոչման համար։

«Անվանակոչման հետ կապված հանձնաժողով է ստեղծվել, Շահումյանում կանվանակոչվեն փողոցները, ինչը համաձայնեցվել է բնակչության և մարզպետարանի հետ։

Ինչպես սեպտեմբերի 28-ին ասել է Սակրեբուլոյի գրասենյակի ղեկավար Նինո Բերիձեն, «Ռադիո Մարնեուլի»-ի հետ զրույցում, փողոցների անվանումներն արդեն ուղարկվել են Կառավարության Անվանումների հանձնաժողով, հաստատման համար։

Մառնեուլիի քաղաքապետարանի գյուղերում փողոցների անվանակոչման գործընթացը սկսվել է 2022 թվականի փետրվարին։

Մունիցիպալիտետի կազմում ամբողջությամբ անվանակոչվել են Մառնեուլի քաղաքը, Սաիմերլո գյուղը, Ծերեթելին, Կիզիլաջլոն և Իմիրը։

Գյուղերում փողոցների անվանումների ընտրությունը կատարվում է բնակչության նախաձեռնությամբ և ներառում է մի քանի փուլ։ Տեղացիներն իրենց տարբերակները կներկայացնեն քաղաքապետարանի մոտ 10 հոգուց բաղկացած աշխատանքային խմբին։ Մեկ անվան շուրջ բոլորի համաձայնության դեպքում հարցը ուղարկվում է աշխարհագրական օբյեկտների անվանումների կառավարական հանձնաժողով՝ աշխարհագրական օբյեկտների անվանումները որոշելու, նորմալացնելու, օգտագործելու, գրանցելու և պաշտպանելու նպատակով։ Վերջնական անվանումը հաստատելը սակրեբուլոյի իրավասությունն է։

«Ռադիո Մառնեւլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google