Հաջորդ տարվանից հանրակրթակադպրոցներում ուսուցիչների և կարգադրիչների ՝ մանդատուրի աշխատավարձը կբարձրանա 125 լարիով
Հաջորդ տարվանից հանրակրթական դպրոցներում ուսուցիչների և կարգադրիչների աշխատավարձը կբարձրանա 125 լարիով։
Այս մասին նշված է 2023 թվականի պետական բյուջեի նախագծում։

Մասնավորապես, ըստ փաստաթղթի, կրթության և գիտության նախարարության ֆինանսավորումը սահմանվել է 1 978 600 000 լարի, ինչը 293,7 մլն լարիով ավելի է 2022 թվականի համար հաստատված հատկացումից։

Դրանցից միջոցները հիմնականում ուղղվում են հետևյալ ծրագրերի իրականացմանը ՝

Նախադպրոցական և հանրակրթական կրթություն՝ 1 293 400 000 լարի, որը նախորդ տարվա հաստատված հատկացման համեմատ աճել է 136 մլն լարիով։ Նշված գումարի սահմաններում հանրակրթական դպրոցների ուսուցիչների և կարգադրիչների աշխատավարձի բարձրացում նախատեսվում է 125 լարիով, իսկ վարչական և տեխնիկական անձնակազմի աշխատավարձի բարձրացում՝ 10 տոկոսով;

Մասնագիտական կրթություն՝ 87,4 մլն լարի։ Հատկացված հատկացումների շրջանակներում նախատեսվում է ուսուցիչների ժամավճարի բարձրացում 15-ից 18 լարիի;

բարձրագույն կրթություն՝ 148,5 մլն լարի;

Գիտության և գիտական հետազոտությունների խթանում` 75,8 մլն լարի։ Հատկացված ֆինանսավորման շրջանակներում նախատեսվում է գիտահետազոտական ինստիտուտների աշխատողների աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում։

Ներառական կրթություն՝ 42,6 մլն լարի։ Ծրագրի շրջանակներում ուսուցիչների նման՝ հատուկ ուսուցիչների աշխատավարձի բարձրացում 125 լարիով։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝ BPN
Print