Մեկնարկել է Մեռնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնողական աշխատանքները

Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնողական աշխատանքները մեկնարկել են։

Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են տեղական ինքնակառավարումից, մեկ շաբաթից ավելի է աշխատանքներ են ընթանում։ Մառնեուլիի մունիցիպալիտետի / հարակից տարածքի ինքնակառավարման վարչական շենքի բակի վերականգնումն ու բարեկարգումը արժե 825 900 լարի: Աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «Քարթլի» ՍՊԸ ընկերությունը։

Նախագծով նախատեսվում է ստեղծել հանգստի համար նախատեսված կանաչ տարածքներ՝ արահետներով, նստարաններով, աղբամաններով և արտաքին լուսավորության դեկորատիվ լապտերներով։ Քաղաքապետարանի այցելուների համար (հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար) կայանատեղիներ կկազմակերպվեն շենքի ձախ հատվածում, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների համար՝ շենքի հետևում։

Տարածքի բարեկարգման նախագիծը ներառում է գործող եզրաքարերի, սալաքարերի, ասֆալտապատման, բազալտե և գրանիտե արահետներով և եզրաքարերով նոր արահետների կազմակերպում։ Տարածքում կվերականգնվեն կանաչ տարածքները։
Նախագծով նախատեսվում է նաև քաղաքապետարանի շենքի ճակատային հատվածի վերականգնում, վնասված գաջի հեռացում և ցեմենտի լուծույթով նորից սվաղում։ Նախատեսվում է նաև ջրատարների վերականգնում։


Աշխատանքներն ավարտելու համար քաղաքապետարանի կապալառու ընկերությունը 210 օրացուցային օր ունի։

Նշենք, որ բացի նշված աշխատանքներից, քաղաքապետարանն առանձին գումար ունի քաղաքապետարանի շենքի վերականգնողական/վերակառուցման աշխատանքների համար, թեեւ ամիսներ շարունակ հայտարարված մրցույթներին ոչ ոք չի մասնակցում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google