Կիրիխլոյի դպրոցից բռնության ենթարկած ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվել
Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրիխլո գյուղի հանրային դպրոցը վրացերենի
ուսուցչի թափուր աշխատատեղ է հայտարարել։
Դպրոցում թափուր տեղը հավանաբար հայտնվել է այն բանից հետո, երբ
ուսուցիչը լքել է դպրոցը, ով աշակերտներին ստիպել էր ծնկի գալ՝
պատժելու համար։ Ռահման Մուսաևը մոտ 10 տարի աշխատել է Կիրիխլոյի
հանրակրթական դպրոցում որպես վրացերենի ուսուցիչ։
Վրացերենը որպես երկրորդ լեզվի թափուր տեղի համար ուսումնական
հաստատությունն այսօր՝ հոկտեմբերի 4-ին մրցույթ է հայտարարել։ Ընտրված
թեկնածուն պետք է շաբաթական 20 դասաժամ անցկացնի IV, V, VII և VIII
դասարաններում:
Թեկնածուն պետք է համապատասխանի ուսուցչի մասնագիտական ստանդարտով
սահմանված պահանջներին և հետևյալ պահանջներից մեկին ՝
1. Պետք է իրավունք ունենա դասավանդելու՝ Վրաստանի
օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված բարձրագույն կրթությունը և
առարկայական իրավասությունը հաստատող փաստաթղթի համաձայն
2. Պետք է լինի հավաստագրված անձ:
3. Պետք է ներգրավված լինի սխեմային առնվազն որպես ավագ
ուսուցիչ:
Մրցույթի հիման վրա ընտրված ուսուցչին հանձնարարվելու է՝ մշակել
առարկայական ծրագրեր, դասերի պլանավորում/անցկացում, անցկացված դասի
գնահատում/վերլուծություն, մասնակցություն ուսումնական նյութերի
հետագա կատարելագործման և մշակման գործընթացին, մասնակցություն
կազմակերպվող սեմինարներին, տնօրինության պահանջին համապատասխան
հաշվետվության կազմում, դպրոցում սովորողների և ուսուցիչների համար
անվտանգ միջավայր ստեղծելու նպատակով ուսուցիչների հերթապահության մեջ
ներառելը և պարտականությունը, Անհրաժեշտության դեպքում դասղեկություն
ստանձնելը:
Նշենք, որ Կիրիխլոյի հանրակրթական դպրոցի ուսուցիչ Ռահման Մուսաեւը,
ով աշակերտներին ծնկի է բերել պատժելու համար, դպրոցից հեռացման մասին
դիմում է գրել ու լքել ուսումնական հաստատությունը։ Մուսաևը ուսուցչին
զուգահեռ եղել է նաև սակրեբուլոյի անդամ։ Ինչպես հոկտեմբերի 3-ին
«Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել է սակրեբուլոյի նախագահ Ամիրան
Գիորգաձենը, պատգամավորը գիտակցել է իր հանցանքը և լքել
սակրեբուլոն։
Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է միջադեպը։ Ինչպես
տեղեկացրին մամուլի ծառայությունից, հետաքննությունը սկսվել է Քրեական
օրենսգրքի 150-րդ հոդվածով, որը ենթադրում է հարկադրանք։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան