20%-ով բարձրացված աշխատավարձը կտանան 2023 թվականից
«Ներքին գործերի նախարարության բյուջեն կգերազանցի մեկ միլիարդ լարին»,- ասել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

«Երկրում իրականացվող ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում համախառն ներքին արդյունքն աճել է, հետեւաբար՝ ավելանում է նաեւ պետական բյուջեն, ավելանում է ՆԳՆ ֆինանսավորումը։

Ներքին գործերի նախարարության բյուջեն կգերազանցի մեկ միլիարդ լարին, ինչը նախկինում չի եղել, և պարոն վարչապետի որոշմամբ, առաջին հերթին, այս ծախսերն ուղղվելու են մեր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։ Մեր աշխատակիցները 2023 թվականից կստանան 20 տոկոսով բարձր աշխատավարձ՝ նախորդ տարի ՆԳՆ աշխատակիցների աշխատավարձի 10 տոկոս բարձրացման ֆոնին։

Այս կարևոր լուրի համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին՝ յուրաքանչյուր ոստիկանի անունից։

Այս փոփոխությունը կանդրադառնա յուրաքանչյուր աշխատակցի՝ թե՛ ոստիկանների, թե՛ հրշեջների, թե՛ սահմանապահ ոստիկանների, թե՛ պարեկային տեսուչների, թե՛ բոլոր նրանց, ովքեր աշխատում են ՆԳՆ համակարգում
»,- ասել է Ալեքսանդր Դարախվելիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝  ინფო რუსთავი
Print
თეგები: #economy #georgia