Լեհաստանի, Սլովակիայի և Կանադայի պատվիրակություններին հյուրընկալելը քաղաքապետարանին արժեցել է 26237 լարի

Լեհաստանի, Սլովակիայի և Կանադայի պատվիրակություններին Մառնեուլիի քաղաքապետարանում հյուրընկալելն արժեցել է 26237 լարի։

Տեղական ինքնակառավարումը պարզեցված կարգով ձեռք է բերել պաշտոնական այցով գտնվող հյուրերի ռեստորանային ծառայություններ։ Այս տարվա սեպտեմբերի 30-ին քաղաքապետարանը հյուրերին տարել է Մառնեուլիի «Սադղեգրձելո» ռեստորան եւ 9002 լարիի պայմանագիր կնքել ձեռնարկատեր Վլադիմիր Քիմաձեի հետ։ Նույն ռեստորանում հոկտեմբերի 1-ին քաղաքապետարանը երկրորդ անգամ հյուրեր է բերել ու ծախսել 8842 լարի։ Վարչական ծառայության ղեկավար Մամուկա Շուբիթիձեն (ժամանակավոր պաշտոնակատար) դիմել է Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին՝ բյուջեից գումար հատկացնելու խնդրանքով։

«Ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա սեպտեմբերի 30-ին երեք օր շարունակ Մառնեուլիի քաղաքապետարանը կհյուրընկալել է ներկայացուցչական պատվիրակություններ Լեհաստանից, Լիտվայից, Ադրբեջանից, Սլովակիայից, Կանադայից։ 30.09.2022-02.10.2022 ընթացքում տեղի են ունեցել պաշտոնական աշխատանքային հանդիպումներ և տարբեր միջոցառումներ։ Ելնելով դրանից՝ այցի շրջանակներում անհրաժեշտ էր հյուրերին տեղավորել հյուրանոցում (նախաճաշով), մատուցել թարգմանչի ծառայություններ, իսկ պատվիրակներին երեք օր հյուրասիրել ճաշով և ընթրիքով։ Վերը նշված բոլորը ծառայում են Մառնեուլիի քաղաքապետարանի առաջխաղացմանը, հուշագրի շրջանակներում բարեկամ համայնքների հետ կապերի ամրապնդմանը և ապագա մշակութային-տնտեսական հարաբերությունների խորացմանը։

Պատվիրակության այցի ընթացքում քաղաքապետարանը վճարել է նաեւ ռեստորանային ծառայությունների համար նախատեսված գումարը (4052 լարի) GM Mtatsminda ՍՊԸ-ին եւ KILIM ՍՊԸ-ին, որոնց վճարել է 4341 լարի։

Սեպտեմբերի 30-ին պաշտոնական այցով Մառնեուլիի քաղաքապետարան են ժամանել Կանադայի, Լեհաստանի և Սլովակիայի Հանրապետությունների պատվիրակությունները։

Պատվիրակություններին Քվեմո Քարթլիում հյուրընկալել են պետական ներկայացուցիչ Գիորգի Դոխթուրիշվիլին, Վրաստանի խորհրդարանում Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնության պատգամավոր Զաուր Դարգալին, Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը և ինքնակառավարման ղեկավարները։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google